top of page
MOOC
Առցանց ուսուցում
 
Մարզային դասընթացներ
Հասակակցի կրթություն
և համայնքային ծրագրեր
Մենթորություն
Դրամաշնորհներ

Նորություններ

​ԱՐՔԱՆԵ 2016 ամառային դպրոցի մասնակիցների համար

փոքր ծրագրային առաջարկների ընդունում - ՓՈՒԼ II

 

Ծրագիրը նախատեսած է ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցի վերջին տարվա շրջանավարտների համար: Կարող են դիմել նաև նախորդ տարիների շրջանավարտները, սակայն այս տարվա շրջանավարտների հետ միասին: Ծրագրի իրականացման ժամկետը մարտի 1-ից ապրիլի 30-ն է:

Դրամաշնորհին դիմելու վերջնաժամկետն է ս․թ․ փետրվարի 14-ը, ժամը 23.59:

​ԱՐՔԱՆԵ 2016

ամառային դպրոցն ավարտվեց

Այս տարի ԱՐՔԱՆԵ ամառային դպրոցը տեղի ունեցավ հուլիսի 19-25-ը Ստեփանավան քաղաքում։ Ամառային դպրոցին մասնակցեցին 48 աղջիկներ Հայաստանի բոլոր մարզերից։

Հեքիաթի հերոսները կախարդական դղյակում

Լոռվա չնաշխարհիկ բնության գրկում կար չկար մի կախարդական դղյակ կար: Այդ հեքիաթային դղյակում հավաքվել էին Հայաստան աշխարհի տարբեր հեքիաթային աշխարհների հերոսուհիները: Այսօր չքնաղ հերոսուհիները միասնական ուժերով հաղթահարեցին մի շարք փորձություններ:

Նրանք հաղորդակցման շնորհիվ կարողացան հեշտությամբ անցնել թունավոր անտառի, հատուկ մշակված ռազմավարությամբ անցնել սարդոստայնի միջով: Կենտրոնանում էին թունելով անցնելիս և համագործակցելով հաղթեցին շախմատը:

Վերջում մարեցին դղյակի լույսերը, և վառվեցին հեքիաթների երազները:

bottom of page